Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուբիկ Հակոբյանը լրագրողին ծեծելուց հետո սպառնացել է, որ դեպքն այդքանով չի ավարտվի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Rubik_Hakobyan

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն այսօր ԱԺ-ում ծեծի է ենթարկել «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանին։ «Ա1+»-ի հետ զրույցում Վահեն մանրամասնեց, թե որն է եղել ծեծի պատճառը. «Ես իմ գործընկերներից տեղեկացա, որ նախքան ինձ հետ պատահած միջադեպը, Հակոբյանն ագրեսիվ պահվածք է ցուցաբերել։ Ես մի փոքր ուշ մոտեցա նրան, խոսում էր մեկ այլ լրագրողի հետ, հարցերիս ասաց, որ չի պատասխանի, երբ ընդդիմության հետ դաշինքի մասին հարցրի, ինձ ասաց, որ ես պետք է դա իամանայի, իմ հարցերին պատասխանել չի ցանկանում»։ Վահեն նաև նշեց, որ պատգամավորն իրեն հրավիրել է առանձնազրույցի, սակայն նա չի գնացել. «Մի քիչ ժամանակ անցավ, հետո նորից եկավ ու ասաց, որ խոսելու բան ունի, ես էլ մտածեցի՝ հնարավոր է, որ ցանկանում է զրուցել, բայց լրագրողներից հեռացանք, մարդկանց աչքի հեռու տարավ, հայհոյեց ու մի քանի անգամ հարվածեց աչքիս»։ vahe3 Դեպքից հետո պատգամավորը շտապել է հեռանալ, իսկ Վահեին խոստացել է, որ ամեն ինչ այդքանով չի ավարտվի։ Մենք փորձեցինք նաև Ռուբիկ Հակոբյանի հետ խոսել, սակայն նա հեռախոսազնգերին չպատասխանեց։ Փոխարենը որոշ լրատվամիջոցներ հրապարակել է նրա մեկնաբանությունը։