Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լարսը բացվել է, իսկ Վարդենյաց լեռնանցքում և Գորիսի ավտոճանապարհներին բուք է

Կարևոր լուրեր Պաշտոնական
1423481134_lars

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 6-ին՝ ժամը 19։00-ի դրությամբ, բացվել է տրանսպորտային բոլոր միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում։ Փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն -----------------

Վարդենյաց լեռնանցքում և Գորիսի ավտոճանապարհներին բուք է

Վարդենյաց լեռնանցքում և Գորիսի ավտոճանապարհներին բուք է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին` ժամը 19:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Բուք է նաև Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին: Գորիսի, Գավառի, Սպիտակի, Վայքի, Մարտունու տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ – տեղ մերկասառույց է: Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն