A
A
Մեքենաների երթևեկությունը Լարսով կվերականգնվի դեկտեմբերի 6-ին
Ավտոբուսների և բեռնատարների երթևեկը Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհով նախատեսվում է վերականգնել դեկտեմբերի 6-ին Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը մարդատար ավտոմեքենաների համար վերականգնված է։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի դեկտեմբերի 6-ի առավոտյան վերականգնվի նաև երթևեկը ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների համար։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն