A
A
Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Վայքի, Տաշիրի, Կապանի, Ստեփանավանի, Թումանյանի, Սպիտակի, Դիլիջանի տարածաշրջանների, Լոռու մարզի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն: Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն