Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեկտեմբերի 5-ին`Կարապի լճի սահադաշտի բացումը

Հասարակություն
saha

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է. Սիրելի համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր, դեկտեմբերի 5-ին` ժամը 18:00-ին, հրավիրում ենք Կարապի լճի հարակից տարածք՝ ներկա գտնվելու սահադաշտի 12-րդ տարեշրջանի հանդիսավոր բացմանը, որի ընթացքում ցուցադրական ելույթներով հանդես կգան Երևանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցի սաները: Սահադաշտը գործելու է ամեն օր` ժամը 11:00-22:00: Չմշկասահքի, ձմեռային մարզաձևերի, ինչպես նաև ակտիվ հանգստի բոլոր սիրահարներին սիրով հրավիրում ենք դառնալ Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանի բացման մասնակիցը: Լրացուցիչ հարցերի դեպում կարող եք դիմել Երևանի քաղաքապետարանի սպորտի բաժին (հեռախոս`011-514-196):