Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավարտվել է վարդակակաչների սոխուկների տունկը

Հասարակություն
soxuk

Նոյեմբեր ամսվա ընթացքում Երևանի  վարչական շրջաններում ընթանում էր կակաչների սոխուկների տունկը: 750 000 ծաղիկների տունկը կազմակերպվել է նախատեսված բոլոր ագրոկանոններով, հետևաբար մասնագիտական նախնական եզրակացությամբ կապահովվի բարձր կպչողականություն: Կակաչները գարնանը մայրաքաղաքում բացվող առաջին ծաղիկները կլինեն` զարդարելով Երևանի կանաչ տարածքները մինչև մայիս ամիսը ներառյալ: Մինչ այդ, ավարտվել են նաև արդեն ծաղկած սածիլների տեղահանման աշխատանքները:     Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն