A
A
Մեր թիմը կմրցի նաեւ Թուրքիայի ներկայացուցչի հետ
Ազատ ոճի ըմբշամարտի «Տաշիր» թիմը հաղթանակով սկսեց ելույթները 2016 թվականի աշխարհի ակումբային գավաթի խաղարկությունը, որն այսօր մեկնարկեց ուկրաինական Խարկով քաղաքում: Մեր թիմը ընդգրկվել է ընտրական Դ խմբում: Առաջին մրցախաղում «Տաշիրը» 5:3 հաշվով պարտության է մատնել Իրանի «Սետարեգան» թիմին: Հաջորդ մրցավեճում մեր ըմբիշները կմրցեն Թուրքիայի «Ստամբուլ Սանչ» թիմի հետ: Նշենք, որ խաղարկությանը մասնակցում են 10 երկրների 12 ակումբ: Խմբի հաղթողները կմտնեն կիսաեզրափակիչ եւ կշարունակեն պայքարը մեդալների համար, իսկ երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը կվիճարկեն 5-8-րդ տեղերը: