Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մագնուս Կառլսենը ներողություն է խնդրել շախմատասերներից

Սպորտ
sport-karlsen

«Ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ովքեր երկարատեւ պայքար էին սպասում վերջին պարտիայում: Նախ, ես այնքան էլ վստահ չէի հաղթանակ տանելու համար, երկրորդ՝ ես ցանկանում է խաղալ թայ-բրեյքում», - հայտարարել է նորվեգացի գրոսմայստեր Մագնուս՝ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցամարտի 12-րդ պարտիայից անմիջապես հետո: Բանն այն է, որ աշխարհի գործող չեմպիոնը այդ պարտիայում պարզապես հրաժարվել է պայքարից, շատ արագ փոխանակել է խոշոր խաղաքարերը, իսկ պարտադրված 30-րդ քայլից հետո ոչ-ոքի է առաջարկել իր մրցակցին՝ ռուսաստանցի շախմատիստ Սերգեյ Կարյակինին: Վերջինս առանց հապաղելու ընդունել է այն: Մրցախաղի կանոնակարգով նոյեմբերի 30-ին կանցկացվելի թայ-բրեյք: Այն կմեկնարկի արագ շախմատի 4 պարտիաներով (25 րոպե+10 վայրկյան ամեն քայլի համար): Առաջին պարտիայում սպիտակներով հանդես կգա Սերգեյ Կարյակինը: Եթե այդ հանդիպումներից հետո հաղթողը չորոշվի, ապա կողմերը կմրցեն կայծակնային շախմատում (5 րոպե+3 վայրկյան ամեն քայլի համար), մինչեւ որ մեկնումեկն առավելության կհասնի երկու պարտիաների արդյունքով: Իսկ եթե վեց նման խաղերից հետո հաշիվը կրկին հավասար լինի, ապա ուժի մեջ կմտնի «արմագեդոնը», որում սպիտակներով հանդես եկող շախմատիստը կստանա 5, իսկ մրցակիցը՝ 4 րոպե: Այս պարտիայում ոչ-ոքիի դեպքում սեւերին տեխնիկական հաղթանակ է շնորհվում: Ի դեպ, մրցախաղի կազմակերպիչները հայտարարել են, որ 12-րդ պարտիայի տոմսեր ունեցող շախմատասերները թայ-բրեյքին կարող են անվճար մտնել Նյու Յորքի Ֆուտլոն Մարկետ, որտեղ անցկացվում է մրցամարտը: