A
A
Մոսկվայում 12-րդ հարկից ընկել և մահացել է հայտնի գրոսմայտերը
Մոսկվայում ողբերգական մահով մահացել է 20 ամյա Յուրի Ելիսեևը՝ Ռուսաստանի և աշխարհի պատանի շախմատիստների խաղերի հաղթողը:
Երիտասարդը անհայտ պատճառերով վայր է ընկել 12-րդ հարկից:
Այս մասին տեղեկանում ենք echo.msk.ru -ից:
Ըստ աղբյուրի՝ շախմատիստը զբաղվում էր պարկուր սպորտաձևով և շատ հնարավոր է ողբերգությունը հերթական ցատկի ծամանակ է եղել:
Ռուսական այլ լրատվամիջոցները հրապարակել են պատշգամբից կախված շախմատիստի լուսանկարը, որն այդ պահին ֆիքսել է Ելիսեևի ընկերուհին: