Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարն անգամ գնացք է նստել. ՖՆ

Տնտեսություն
4-7

Պարզաբանում Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ԱՄՆ մեկնել է մասնակցելու երկու միջոցառումների. առաջինը`Վաշինգտոնում կայանալիք Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կառավարիչների խորհրդի տարեկան համաժողովին, իսկ երկրորդը` Նյու Յորքի «Հայաստաններդրումայինհամաժողով 2016» համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար(հիմք՝ ՀՀ վարչապետի «Պատվիրակություններամերիկայիմիացյալնահանգներգործուղելումասին» 2016 հոկտեմբերի 3-ի N 899 – Ա որոշում /https://www.e-gov.am/decrees/item/16233/ ): Համաձայն Համաշխարհային բանկի  ու Արժույթի միջազգային հիմնադրամի(ԱՄՀ) կանոնների՝ տարեկան համաժողովներին մասնակցելու համար հրավիրող կողմը իրականացնում է մասնակից կառավարիչների (փոխկառավարիչների)որոշակի ծախսերի փոխհատուցում: Այդ իսկ պատճառով և նկատի ունենալով, որ չվերթը Երևանից դեպի  Նյու Յորք, ապա գնացքով Վաշինգտոն տևել է ավելի քան 25 ժամ՝ ձեռք է բերվել բիզնես դասի տոմս։ Նշենք, որ Հայաստան վերադառնալուց հետո՝ էկոնոմ և բիզնես դասերի տոմսերի տարբերությունը ՀՀ ֆինանսների նախարարի կողմից վճարվել է ՀՀ ՖՆ աշխատակազմի հաշվապահություն՝ ՀՀ պետբյուջե վերադարձման նպատակով (հիմք՝ մուտքի օրդեր N 101, 14.10.2016): Հ.Գ. Հիշատակմանարժանի է փաստը,  որ տվյալ գործուղման շրջանակում միջոցները խնայողաբար օգտագործելու նպատակով նախարար Վարդան Արամյանը նախընտրել է Նյու Յորք-Վաշինգտոն-Նյու Յորք երթուղին իրականացնել է ոչ թե ինքնաթիռով (ինչը հնարավոր էր), այլ՝ գնացքով, որն էլ  անհամեմատ էժան է:  Ավելին նախարար Վարդան Արամյանը Հայաստան է վերադարձել հոկտեմբերի 12-ի երեկոյան՝ այդպիսով չօգտագործելով մեկօրյա գիշերավարձի և օրապահիկի հասանելիք բյուջետային միջոցները:  Հետևաբար  հրապարակման ձևակերպումը («Ճոխթռիչք»)  մեղմ ասած պատշաճ չէ առկա փաստերի պարագայում:   ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին