Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հեղափոխական քայլ. ՊԵԿ ներկայացուցիչ (տեսանյութ)

Տնտեսություն
harkayin

Բիզնես ոլորտի  ներկայացուցիչներին նոր հարկային օրենսգրքի կարեւոր դրույթների մասին  իրազեկելու համար Եվրոպական  բիզնես ասոցիացիան   ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ համատեղ հրավիրել է աշխատաժողով: ԱԱՀ դեբետային մնացորդի, այսինքն՝ առանց գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի վերադարձի ներդրումը նոր հարկային օրենսգրքում հեղափոխական քայլ է մեր երկրի համար: Համոզված է ՊԵԿ վարչության մեթոդաբանության, ընթացակարգերի եւ սպասարկման վարչության պետ Արմեն Պողոսյանը: Գործող օրենսդրությամբ՝ տնտեսվարողն այդ գումարը կարող էր օգտագործել միայն ապագայում առաջացած հարկային պարտավորությունները մարելու համար, ինչը երբեմն տարիներ է տեւում. «Այդ ամբողջ ընթացքում կուտակվում են ԱԱՀ-ի դեբետային մնացորդներ, որոնք  պետությանը ի պահ հանձնված գումարներ են, սառած կապիտալ: Նոր օրենսգրքով՝ տնտեսվարողին հնարավորություն է տրված կիսամյակային պաբերականությամբ դիմել եւ պետությունից հետ ստանալ ԱԱՀ –ի դեբետային մնացորդը»,- նշում է նա: