Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մագնուս Կառլսենը կոտրեց Սերգեյ Կարյակինի դիմադրությունը

Սպորտ
unnamed-2-18

Նյու Յորքում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտի 10-րդ պարտիան ավարտվեց Մագնուս Կառլսենի հաղթանակով: Սպիտակներով հանդես եկող աշխարհի չեմպիոնը հանգիստ սկսեց խաղը եւ համբերատար սպասեց, թե ինչ է պատրաստվում ձեռնարկել Սերգեյ Կարյակինը: Ռուսաստանցի շախմատիստն ըստ մասնագետների արդեն 20-րդ քայլին կարող էր մշտական շախերով հասնել ոչ-ոքի արդյունքի, սակայն նա այլ տարբերակ ընտրեց: Մագնուս Կառլսենը աստիճանաբար ուժեղացրեց ճնշումը կենտրոնում ու մրցակցի թագուհու թեւում, իսկ վերջնախաղում զինվոր շահեց: Սերգեյ Կարյակինը փորձեց ամուր պաշտպանություն ստեղծել, սակայն դա նրան չհաջողվեց: Վեց ժամ 30 րոպե պայքարից հետո սեւերով հանդես եկած ռուս գրոսմասյտերը 75-րդ քայլից հետո ստիպված կանգնեցրեց ժամացույցը: Այդպիսով, մրցախաղում հաշիվը հավասարվեց 5:5: Հաջորդ պարտիան կկայանա նոյեմբերի 26-ին: Սպիտակներով հանդես կգա Սերգեյ Կարյակինը: Հիշեցնենք, որ մրցախաղը բաղկացած է 12 դասական պարտիայից, եւ  ոչ-ոքիի դեպքում հաղթողը կորոշվի թայ-բրեյքում: