Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրոսմայստեր Սամուել Սեւյանը 2-րդն է Տեխասի համալսարանում

Սպորտ
sport-chess-sevyan

Ամերիկահայ շախմատիստ Սամուել Սեւյանը մրցանակային երկրորդ տեղը զբաղեցրեց Դալլասի Տեխասի համալսարանի շախմատի բաց առաջնությունում: Մրցաշարին մասնակցեցին 19 երկրների 50 շախմատիստ, այդ թվում 15 գրոսմայստեր: Այս գիշեր կայացած 9-րդ տուրում Սամուել Սեւյանը սեւերով հաղթեց պարագվայցի Գիլերմո Վասկեսին, վաստակեց 7 միավոր եւ հավասարվեց մրցաշարի միանձնյա առաջատար Ջեֆրի Սյուին: Լրացուցիչ հաշվարկներով մեր հայրենակիցը ճանաչվեց 2-րդը, քանի որ Ջեֆրի Սյուի հետ խաղում պարտություն է կրել: