Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիգեն Սարգսյանը պատվոգրեր է հանձնել Հանրային հեռուստառադիոընկերության մի խումբ աշխատակիցների  

Պաշտոնական
B81I0142-копия

ՀՀ զանգվածային լրատվամիջոցներով ՀՀ զինված ուժերի առօրյան լուսաբանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրային հեռուստաընկերության 60-րդ և Հանրային ռադիոընկերության 90-րդ տարեդարձերի կապակցությամբ նոյեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պատվոգրեր է հանձնել Հանրային հեռուստառադիոընկերության մի խումբ աշխատակիցների: Մասնավորապես, պարգևատրվել են «Իմ բանակը» հաղորդաշարի հեղինակ Վարդան Հովհաննիսյանը, «Մարտիկ» հաղորդաշարի հեղինակ Սեյրան Շահսուվարյանը, «Ռադիոլուր» լրատվական գործակալության ավագ լրագրողներ Ալիսա Գևորգյանն ու Արմինե Գևորգյանը և «Ռադիոլուր» լրատվական գործակալության հասարակական հաղորդումների բաժնի հեղինակ Իրինա Բարսեղյան-Կրպեյանը: Շնորհավորելով պարգևատրվելու կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զինված ուժերի գործունեության համակողմանի ու անաչառ ներկայացման առումով կարևորել է  ԶԼՄ-երի դերը բանակում և ողջունել լրատվության միջոցներով զինված ուժերին վերաբերող նոր գաղափարների ու նոր ծրագրերի կյանքի կոչման աշխատանքների շարունակականությունը: b81i0097-%d0%ba%d0%be%d0%bf%d0%b8%d1%8f b81i0100-%d0%ba%d0%be%d0%bf%d0%b8%d1%8f b81i0106-%d0%ba%d0%be%d0%bf%d0%b8%d1%8f b81i0112-%d0%ba%d0%be%d0%bf%d0%b8%d1%8f b81i0120-%d0%ba%d0%be%d0%bf%d0%b8%d1%8f b81i0138-%d0%ba%d0%be%d0%bf%d0%b8%d1%8f