Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վլ. Գասպարյանը ներկայացրել է Հետախուզության գլխավոր վարչության նոր պետին (տեսանյութ)

Պաշտոնական
181116qhgv_02

Նոյեմբերի 18-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային հանդիպում ունեցավ քրեական հետախուզության գլխավոր վարչության անձնակազմի հետ և ներկայացրեց գլխավոր վարչության նորանշակ պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանին ու պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանին: Կարևորելով քրեական հետախուզության գլխավոր վարչության գործունեության ուղղություններն ու իրականացվող խնդիրները՝ Վլադիմիր Գասպարյանն անձնակազմին շնորհակալություն հայտնեց  ծառայության և հատկապես արտակարգ իրավիճակներում դրսևորած մարդկային ու մասնագիտական բարձր որակների համար: Անդրադառնալով գլխավոր վարչության ղեկավարության առաջնահերթ խնդիրներին՝ ոստիկանության պետը կարևորեց հատկապես անձնակազմի պատրաստականության և պրոֆեսիոնալ հատկությունների կատարելագործման ուղղությունները: Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը մասնակիցներին տվեց կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ: unnamed-8 unnamed-9