Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաքել Մովսիսյանը ՀԱԿ-ին՝ մենք ո՞նց կտանք ձեզ երկիրը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
araqel

Պատգամավոր Առաքել Մովսիսյանը օտարերկրյա լրտեսներ է համարում այն երեք պատգամավորներին, որոնք երեկ դեմ քվեարկեցին «1000 դրամների» օրինագծին: Նա երբեք այդպիսի ընդդիմադիրներին իշխանություն չի զիջի: «Բա որ դուք լավ առաջարկներ չեք ներկայացնում, ուրիշ երկրի կողմերից ուղղորդվում եք, մենք ո՞նց կտանք ձեզ երկիրը: Ասեք՝ ո՞նց»,-հարցնում է հանրապետական պատգամավորը: Նրան զայրացրել է նաեւ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի երեկվա առաջարկը պաշտպանության նախարարին՝ 40 տոկոս ստվերի գոնե կեսը բերել օրինական դաշտ եւ դրանով լուծել «1000 դրամների» օրինագծի պահանջվող գումարի հարցը: Պարոն Մովսիսյանն Արամ Մանուկյանին կոչ արեց ստվերի մասին մտածել 90-ականներին: Օրինակ, 90-ականներին պարոն Մանուկյանը մշակույթի նախարարությունում է պաշտոնավարել: «Մշակույթը էսօր չեմ իմանում ինչ վիճակում ա»,-ասում է Առաքել Մովսիսյանը: Նա երբեք ու երբեք այսօրվա ընդդիմադիրներին իշխանություն չի զիջի. «Տանք, որ երկիրը կործանեք, Ղարաբաղը հանձնեք թուրքերին: Չեմ իմանում ում կողմից եք ուղղորդվում»։