Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինքնահրկիզված անձի վերաբերյալ բժշկի որակումների առնչությամբ քրգործ չի հարուցվել. ՀՔԱՎ

Հասարակություն
unnamed-32

2016 թ. հուլիսի 30-ին Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզված Քաջիկ Գրիգորյանի վերաբերյալ Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանի՝ խարան առաջացնող որակումների առնչությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրեական գործ չի հարուցվել: Այս մասին մենք տեղեկացրել ենք՝ անդրադառնալով Ն. Դավիդյանի կողմից ՀՀ Քրեական օրենսգրքի 145-րդ հոդվածի (Բժշկական գաղտնիքը հրապարակելը) և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի դրույթների խախտմամբ Քաջիկ Գրիգորյանի ունեցած հիվանդությունների մասին տվյալների հրապարակմանը: Բժիշկը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ինքնահրկիզվածը ՄԻԱՎ-ով ապրող անձ է և թմրանյութերից կախվածություն ունի՝ նրան բնութագրելով որպես «պրոֆեսիոնալ թմրամոլ» և հայտնելով նրա՝ 10 տարի ազատազրկված լինելու մասին: Բժշկի կողմից Ք. Գրիգորյանի՝ ՄԻԱՎ-ով վարակված լինելու հանգամանքը բացահայտելը Քննչական կոմիտեն պատճառաբանել է ինքնահրկիզման օրը նրա հետ շփված մարդկանց վարակման ռիսկը կանխելու նպատակով և քրեական գործ հարուցելը մերժելու մասին 2016 թ. սեպտեմբերի 29-ի իր որոշմամբ բժշկի արարքում հանցակազմ չի տեսել: Հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը, սակայն, կարող է քննության առարկա դառնալ միայն հարուցված քրեական գործի շրջանակներում: Նույն համատեքստում Ն. Դավիդյանի կողմից հնչեցրած «պրոֆեսիոնալ թմրամոլ» արտահայտության առնչությամբ քննչական մարմնի կողմից որևէ մեկնաբանություն չի տրվում այն դեպքում, որ «Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ թմրամոլությունը ևս հիվանդություն է համարվում: Ավելին՝ այստեղ ՀՔԱՎ