Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրթական հաստատություններում կներդրվի համաճարակային ֆիլտր (տեսանյութ)

Հասարակություն
1f22d264b728ae7eb6fc8dfa8cbec36b

Առողջապահության նախարարության վերջին 10-15 օրերի դիտարկումը ցույց է տվել, որ թեեւ Հայաստանում չկա սուր շնչառական հիվանդությունների կտրուկ ավելացում, սակայն նկատվում է հիվանդացության դեպքերի որոշակի աճ։ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանի խոսքերով, տարածված է հատկապես A տեսակի H3 ենթատեսակի հարուցիչը։ «Այս հարուցիչով վարակված լինելու դեպքում ախտանշանները նույնն են, ինչ սովորական գրիպի դեպքում, ուստի խորհուրդ է տրվում ախտանշանների ի հայտ գալու դեպքում անհապաղ դիմել բժշկի, հատկապես որ, հիվանդության առավել մեծ թվով դեպքեր արձանագրվում են հատկապես երեխաների՝ 0-14 տարեկանների շրջանում»,-ասաց նա՝ ավելելով, որ սա պայմանավորված է  աշնանային արձակուրդներից հետո դպրոցներում եւ մանկապարտեզներում ուսումնական  գործընթացի վերսկսմամբ։ Վարակի հետագա կանխարգելման համար նախարարությունը կրթական հաստատություններում առաջարկում  է ներդնել համաճարակային ֆիլտր։ Սա ենթադրում է, որ երեխաների մոտ հիվանդության առաջին նշանների՝ քթարտադրութան, փռշտոցի, բարձր ջերմության դեպքում անմիջապես մեկուսացում կլինի։ «Առաջիկայում հասանելի կլինեն նաեւ պատվաստանյութերը եւ ռիսկային խմբի անձինք՝ հղիները, ծերերը եւ երեխաները, հնարավորություն կունենան պատվաստվելու։ Պատվաստանյութը բավական բարձրորակ է եւ մատչելի։ Առաջիկայում պատվաստման գնի հստակեցում կարվի եւ կհայտարարենք, թե պատվաստումը որքան կարժենա։ Ամեն դեպքում՝ այն բավական մատչելի կլինի»,-ասաց Ա. Վանյանը։