Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կբարելավվի անգլերենի դասավանդումը (տեսանյութ)

Հասարակություն
angleren

Եվրոպական չափանիշներին համապատասխան անգլերենի գնահատման եւ ստուգման  համակարգի ներդրման, ինչպես նաեւ  վերապատրաստման հնարավորություններ տրամադրելու համար  Բրիտանական խորհուրդը  եւ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան այսօր  հուշագիր ստորագրեցին: Բրիտանական խորհրդի Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի ղեկավար   Էնդի Ուիլիամսի խոսքերով՝ անգլերենը հնարավորություն է տալիս  աշխարհում միմյանց հետ հաղորդակցվել եւ հասնել իրենց նպատակներին: «Համալսարաններում ցանկանում են գրավել միջազգային  ուսանողների, ինչի առումով  անգլերենի իմացությունը շատ կարեւոր է:  Ես տեսնում եմ, որ համալսարանները ցանկանում են աճել, զարգանալ եւ այդ ուղղությամբ տանել իրենց զարգացումը, հետեւաբար հստակ է, որ անգլերենի ուսուցումն էլ  ավելի կարեւոր է դառնում» Բրիտանական խորհրդի Aptis անգլերենի ստուգման թեստը կներկայացվի համալսարանին: Թեստը հնարավորություն է տալիս արագորեն ստուգել անգլերենի իմացությունը: Ուսանողներին էլ կներկայացվի IELTS թեստը, որն անգլերենի ամենաճանաչված քննությունն է աշխարհում: Էնդի Ուիլիամսի խոսքերով՝ Բրիտանական խորհուրդը  հավատարիմ է իր այդ նպատակին եւ տրամադրում է այն բոլոր ծառայությունները, որպեսզի եւ ուսանողները,  եւ դասախոսները ունենան այն բոլոր հմտություններն ու գիտելիքները՝ իրենց աշխատանքներն առաջ տանելու համար: Ի դեպ Բրիտանական խորհուրդը պատրաստ է աշխատել համալսարանների հետ եւ նրանց տրամադրել իրենց փորձը անգլերենի դասավանդման եւ իմացության գնահատման ոլորտներում: