Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչով են զբաղված ուսանողները. քաղաքականությունից մինչև մոլ (տեսանյութ)

Հասարակություն
usanox

Նոյեմբերի 17-ը ուսանողների միջազգային օրն է: Կրթական ոլորտում առկա բացթողումներին զուգահեռ՝ երիտասարդներից շատերը գոհ են իրենց առօրյայից և փորձում հնարավորինս  ակտիվ կյանք վարել: Ուսանողների կարծիքով երիտասարդների համար ժամանցի  վայրեր և իրադարձություններ կան, բայց բավարար չեն: «Ա1+»-ը հարցում է անցկացրել ուսանողների շրջանում:   1939 թվականի հոկտեմբերի 28- ին Չեխոսլովակիայում ուսանողները և դասախոսները դուրս են գալիս փողոց՝ պետության կազմավորման 21- րդ տարեդարձը նշելու, սակայն խաղաղ ցույցը ցրվում է ֆաշիստների կողմից։ Գնդակահարվում է բժշկական ֆակուլտետի ուսանող Յան Օպլետալը, որի հուղարկավորությունը վերածվում է բողոքի ակցիայի, ձերբակալվում են բազմաթիվ ուսանողներ։ Նոյեմբերի 17- ին ֆաշիստները ձերբակալում են 1200 ուսանողի և ուղարկում Զաքսենհաուսենի համակենտրոնացման ճամբար, տասնյակ ուսանողներ ճամբարի պատերից ներս առանց դատի գնդակահարվում են: Երկու տարի անց Լոնդոնում տեղի ունեցած ֆաշիզմի դեմ պայքարող ուսանողների հանդիպման ժամանակ որոշվում է նոյեմբերի 17- ը նշել որպես ուսանողների օր՝ ի հիշատակ նահատակված ուսանողների: 1946 թվականի նոյեմբերի 17- ին Պրահայում տեղի ընթացող Ուսանողների համաշխարհային կոնգրեսն այդ օրը հռչակում է Ուսանողության միջազգային օր: