Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻՊ գրասենյակից այցելել են զինվորական հոսպիտալ

Հասարակություն
MIP

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Հրաչյա Պալյանիգլխավորությամբ Պաշտպանի աշխատակազմի զինծառայողների իրավունքների պաշտպանության ստորաբաժանման աշխատակիցները և բժիշկ մասնագետը սույն թվականի նոյեմբերի 16-ին այցելել են ՀՀ պաշտպանությաննախարարության կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալ: Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումների հիմանվրա Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների և Հոսպիտալիբժշկական անձնակազմի հետ համատեղ կրկին քննարկվել են զինծառայողների ընտանիքների անդամների կողմից ներկայացված զինծառայողներին պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու հետ կապված մտահոգությունները: Մասնավորապես, ուսումնասիրվել են զինծառայողներին տրամադրվածկանխարգելիչ, բուժական, դեղորայքային օգնության, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական բուժման, անցկացվածռազմաբժշկական փորձաքննությունների, ինչպես նաև զինծառայողների բուժմանընթացքի և արդյունքների վերաբերյալ բժշկական փաստաթղթերը: Այցի ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունեցել նաև Հոսպիտալում բուժում ստացող մի շարք զինծառայողների հետ: Զինծառայողների առողջական վիճակը տեղում ուսումնասիրելու,համապատասխան բժշկական փաստաթղթերին ծանոթանալու նպատակով նմանձևաչափով իրականացվող համատեղ աշխատանքները և ՀՀ մարդուիրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների այցերը կրելուեն պարբերական բնույթ:   ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ