A
A
Արագածոտնում եւ Տավուշում մառախուղ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80մ: Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում նույնպես մառախուղ է, տեսանելիությունը՝ 100մ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն