Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«911 ՍՕՍ» նոր համակարգ՝ սմարթֆոնների համար

Հասարակություն
3976310d9f71a045f94f1d92d7692f1f

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» ընկերության համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել է խելախոսների (սմարթֆոններ) համար նախատեսված «911 ՍՕՍ»  հավելվածը: Համակարգի նպատակն է արտակարգ իրավիճակներում հայտնված կամ դրա ականատեսը դարձած քաղաքացիներին օգնություն և տեղեկատվական աջակցություն ցուցաբերել, ինչպես նաև արագ և թիրախային արձագանքում կազմակեր­պել: Նշենք, որ հավելվածը անվճար է և նախատեսված է «Android» և «IOS» համակարգերով աշխատող խելախոսների համար: Այս Հավելվածի գործարկումից հետո հեռախոսի էկրանին է հայտնվում «ՍՕՍ» սեղմակոճակը, որի կենտրոնին հպվելով 3-4 վայրկյան՝ ինքնաշխատ սկզբունքով ահազանգը հասցեագրվում է «911» ծառայության համապատասխան ստորաբաժանում: Ահազանգը սպասարկող աշխատակիցը քարտեզի վրա տեսնում է ահազանգողի գտնվելու վայրը (կոորդի­նատ­ները) և նախօրոք լրացրած տվյալներն ու տեղեկատվությունը՝ կազմակերպելով օպերատի­վ և արդյունավետ արձագանքում: Հավելվածի միջոցով հնարավոր է կապ հաստատել օպերատիվ այլ ծառայությունների հետ, հաղորդագրություններ ուղարկել հարազատներին և ընկերներին, տարաբնույթ տեղեկատվություն ստանալ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, գտնել առաջին անհրաժեշտության մոտակա կարևոր օբյեկտները: ԱԻՆ