Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր տնօրենին նաիրիտցիները ժամանակ են տվել

Տնտեսություն
nairit-1

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները մինչեւ նոյեմբերի 17-ը նոր տնօրենին՝ Ռաֆայել Սանդոյանին,  ժամանակ են տվել: Գործարանի աշխատակիցները նրանից ցանկանում են ստանալ հստակ պատասխան, թե երբ է վճարվելու իրենց աշխատավարձը եւ գործարանը երբ է վերագործարկվելու: «Նոր տնօրենը հանդիպելու է Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի հետ՝ այդ հարցերը քննարկելու համար»,- «Ա1+»-ին ասաց Նաիրիտի արհկոմի նախագահ Հրաչյա Թադեւոսյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ աշխատավարձ չստանալու պատճառով,   նաիրիտցիները փակել էին Բագրատունյաց պողոտան: Նրանք արդեն 4 ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել եւ  չի էլ   տրվում հստակ պատասխան, թե երբ կստանան։