A
A
Մահացել է ռուսական «Ձայնը» նախագծի հայ մասնակից Անդրեյ Դավիդյանը (տեսանյութ)
Այսօր առավոտյան Մոսկովյան հիվանդանոցներից մեկում մահացել է ռուսական «Ձայնը» նախագծի հայ մասնակից, հայտնի երգիչ 60-ամյա Անդրեյ Դավիդյանը։ Այս մասին հայտնում է Life.ru-ն: Նա շտապ հոսպիտալացվել էր ուղեղի կաթվածի պատճառով և կոմայի մեջ էր ընկել: Անդրեյ Դավիդյանի մերձավորները նշել են, որ հիվանդությունը շատ արագ է զարգացել և, որ վերջերս վիրահատել էին երգչի կույր աղիքը: Դավիդյանը 1993թ․ հիմնել էր Sound Cake խումբը: 2013-ին մասնակցել էր ռուսական «Ձայնը» նախագծին։