Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարն ընդունել է արձակագրին

Պաշտոնական
lxh

Նոյեմբերի 9-ին Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է արձակագիր Նարինե Աբգարյանին, ով ժամանել է Արցախ՝ իր նոր գրքի համար նյութերի հավաքագրման նպատակով։ Ողջունելով Նարինե Աբգարյանի այցը Արցախ՝ ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ նրա ինքնատիպ ստեղծագործությունների միջոցով ընթերցասերների լայն շրջանակներ հնարավորություն են ստանում հաղորդակից դառնալ հայկական մշակույթին, արժեքներին և ավանդույթներին։ Կարեն Միրզոյանը նաև շնորհավորել է Նարինե Աբգարյանին «21-րդ դար» անվանակարգում «Յասնայա պոլյանա»  գրական մրցանակը ստանալու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ։