Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարուցվել է քրգործ՝ բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի առթիվ

Պաշտոնական
qnnchakan-komite-1

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի առթիվ: 2016 թվականի հոկտեմբերի 28-ին քաղաքացի Ա.Ազիզյանից ստացվել է հաղորդում առ այն, որ  2016 թվականի հոկտեմբերի 11-ին բժշկական կենտրոնում  ծնվել է իր որդին, ով նույն օրը առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել է մեկ այլ բժշկական կենտրոն: Ըստ դիմումատուի՝ բուժաշխատողների կողմից ոչ ճիշտ բուժօգնություն ցույց տալու հետևանքով  հոկտեմբերի 28-ին երեխան մահացել է բժշկական կենտրոնում: Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նորածնի մահվան պատճառները պարզելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին