Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փակ է Բերդ - Ճամբարակ ճանապարհահատվածը

Կարևոր լուրեր Հասարակություն
maraxux

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 4-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ - Ճամբարակ ճանապարհահատվածը: «Տավուշ ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցները վաղ առավոտից սկսել են ճանապարհի մաքրման և մշակման աշխատանքները: ՀՀ միջպետական և  հանրապետական  նշանակության մյուս  ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն