Գիշերային ակումբների համար տարիքային սահմանափակում կլինի (տեսանյութ)
18 տարին չլրացած անձանց այլեւս ծխախոտ եւ ալկոհոլային խմիչք չի վաճառվի: Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանձնարարեց այս ոլորտում լուրջ վերահսկողություն իրականացնել. «Առաջարկում ենք ՏԻՄ-երին պատշաճ հսկողություն իրականացնել խնդրի նկատմամբ: Այս առումով անհրաժեշտ է նաեւ ուշադրություն դարձնել տարբեր սրճարաններին, ակումբներին եւ զվարճանքի այլ վայրերին»։ Վարչապետը հիշեցրեց սպորտի եւ երիտասարդության նախարարին, որ առողջ ապրելակերպի մասսայական քարոզչություն իրականացման մասին նրան հանձնարարություն էր տվել եւ հավելեց, որ դեռ չի նկատվում փոփոխություն: «Ես ճիշտն ասած չգիտեմ, մենք գիշերային ակումբներում ունե՞նք տարիքային սահմանափակում, թե՝ չէ»,- դիմելով կառավարության անդամներին հարցրեց Կարեն Կարապետյանը եւ պատասխան չստանալով՝ հայտարարեց. «Պետք է մտցնել»: