Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեքենայից դուրս ընկած քաղաքացուն վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվեց (տեսանյութ)

Պաշտոնական
2016-11-02_162407

Սեպտեմբերի 18 լույս 19-ի գիշերը, Աշտարակ-Երևան ավտոճանապարհին, Վահագնի թաղամասի հարևանությամբ, օփելը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանն ու գլխիվայր շրջվել։ Մեքենայում եղել են 5 հոգի, որոնցից մեկը տեղում մահացել է։ Երեքին տարբեր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, իսկ հինգերորդը վթարի պահին դուրս է ընկել մեքենայից, որին հետո  վրաերթի է ենթարկել այդ պահին Երևան ընթացող մեքենաներից մեկը։ Վարորդը փախուստի մեջ էր։ Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում   2016-11-02_162101 14780897821466