Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր Սպենդիարյանը».  ցուցահանդես Երևանում

Մշակույթ
Spendiaryan

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն- թանգարանում այսօր բացվել է «Մեր Սպենդիարյանը» խորագիրը կրող ցուցահանդեսը, որի մեկնարկը տրվեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային- ակադեմիական թատրոնում։ Միջոցառման մասնակիցները այցելեցին Սպենդիարյանի շիրիմին և ծաղիկներ դրեցին։ Տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանն ասում է՝ ցուցահանդեսին երկար են պատրաստվել։ spendiaryan8   Թատրոնում ներկաները վայելեցին կոմպոզիտորի ստեղծագործությունների կենդանի կատարումները։ spendiaryan5 Ալեքսանդր Սպենդիարյանն իր նշանակալի տեղն ունի հայ դասական երաժշտության պատմության մեջ: Սպենդիարյանը հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրներից է, քառաունից ավելի երգերի և ռոմանսների, սիմֆոնիկ ստեղծագործությունների և մեկ օպերայի հեղինակ է, նրա «Ալմաստ» , օպերան, որն իր երաժշտական- դրամատուրգիական հագեցվածությամբ,  դասական կատարելության է հասնում: Այս ստեղծագործությունը համաշխարհային օպերայի լավագույն նմուշներից մեկն է: spendiaryan7