Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վրաստանում պայթյունից տուժել է ՀՀ քաղաքացի

Պաշտոնական
paytyun

Հոկտեմբերի 31-ին, ժամը 16.48-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն  է ստացվել, որ ժամը 12.25-ին Թբիլիսի քաղաքի Ջավախեցու 2-րդ նրբանցքի 7-րդ կորպուսի մոտակայքում գտնվող ավտոտնակներից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ պայթյունով, ինչի հետևանքով ձեռքի և դեմքի հատվածում այրվածքներ է ստացել ՀՀ քաղաքացի 1994 թ. ծնված Վ. Հ.-ը: Տուժածը հոսպիտալացվել է Ինգոռոխվա կլինիկա, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել  է բավարար: