Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կապանի արվեստի մանկական դպրոցը քանդվում է. Սոսի

Հասարակություն
kapan

Օդում կախված դաշնամուրը Կապանի արվեստի մանկական դպրոցինն է: Մնացած 5 ռոյալների պես սա ևս շուտով պահեստում կհայտնվի: Լարերը չեն հնչի, մինչև նոր շենքը վերջնական տեսքի բերվի: Տնօրեն Մարինե Նահապետյանի հեռախոսում կառուցվելիք շենքի նախագծի լուսանկարն է: 1477917324_vlcsnap-2016-10-31-04h36m28s015 Կապանի արվեստի մանկական դպրոցի հիմնանորոգման շուրջ քննարկումները սկսվեցին այս տարվա փետրվարին : Տարածքային զարգացման հիմնադրամի համայնքային իրազեկման և խթանման մասնագետ Վահե Ոսկանյանը այցելել էր Կապան :Տեղում խոսվել էր հետագա անելիքների մասին : «Խորհրդային տարիներին առաջինը կառուցված մանկական արվեստի դպրոցի շենքը բոլորովին նոր տեսք կստանա. նոր տանիք, պատերի ձևափոխում, սանհանգույցներ, ջեռուցման համակարգ : Նախնական մոտ 80մլն դրամ ներդրում կպահանջվի»,-ընդգծվել էր հանդիպման ընթացքում : Տնօրենի առաջարկությունները ևս տեղ են գտել նախագծում : 1477917343_vlcsnap-2016-10-31-03h22m09s531 «Հիմա արդեն, երբ շենքի գույքը ամբողջությամբ տեղափոխվում է պահեստային մեկ այլ վայր, ակնհայտ է դառնում ՝ պայմանները վատից էլ վատ էին , դիմանալ ու շարունակել արվեստից խոսել երեխաների հետ , անհնար էր»,-ասում են կրթօջախում : Խոնավություն, ծխից ու մրից սևացած պատեր, փտած հատակ, կրծողներ: 1477917361_vlcsnap-2016-10-31-04h36m16s421 Այս ամենը արդեն անցյալում է, իսկ գալիքի մասին արվեստի կրթօջախում ժպիտով ու ոգևորությամբ են խոսում : Պատերը և հիմքերը կամրացվեն, նախագծում էլ փոփոխություններ կարվեն : Կտեղադրվեն ջեռուցման 2 կաթսաներ : Առաջին հարկում խմբակային , իսկ երկրորդում ՝ անհատական պարապմունքներ կանցկացվեն : Կկառուցվեն տղաների և աղջիկների հանդերձարաններ, լոգարան ՝ պարի խմբակ հաճախողների համար :Իսկ մինչ շենքի վերակառուցման ավարտը, պարապմուքները չեն դադարի: Արվեստի մանկական դպրոցի շենքի վերակառուցման աշխատանքները կիրականացնի «Կապանի Նորոգշին» ընկերությունը : Շենքի գույքը տեղափոխելուց հետո կսկսվեն քանդման աշխատանքները : Հերմինե Միքայելյան