Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանցու բողոքը քաղաքապետին՝ տրանսպորտի հարցով

Հասարակություն
download-5

Անահիտ Բախշյանը գրում է. ՀՀ քաղաքացի, Երևանի բնակիչ Աննա Դարբինյանը իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է թողել ու հասցեագրել նաև ինձ: Այն փոխանցել եմ քաղաքապետ Տարոն Մարգարյանին: «Պահանջում եմ Ճիշտն ասած չգիտեմ քաղաքապետարանում ով է զբաղվում տրանսպորտի հարցերով, բայց կարծում եմ ընկերներս կօգնեն ինձ Արմեն Մարտիրոսյան Davit Sanasaryan Armen Vardanyan Անահիտ Բախշյան Ես որպես ՀՀ քաղաքացի պահանջում եմ ,որ առավոտվա տրանսպորտն էնպես ապահովեն , որ մարդիկ ստիպված չլինեն աշխատանքի գնալ մի ոտքի վրա կանգնած, կռացած կամ ինչ որ մեկի շալակը բարձրացած։ Ինչ անի էն մարդը ում աշխատավարձը միայն գոյատևելու համար է հերիքում ու էդքան շնորք էլ չունի գողանալու, թալանելու , կաշառք վերցնելու մեքենա գնելու համար ։Ուրեմն ինչ, պիտի սթրեսային վիճակում ու նվաստացած գնա՞ աշխատանքի։ Կարծում եմ շատերը պիտի միանան պահանջիս»: Ամեն երկուշաբթի գործակարգավարական խոհրդակցությունների ժամանակ զեկուցում են երևանյան տրանսպորտի վիճակի մասին ու ամեն անգամ Դուք լսում ու հանձնարարում եք մեծ ուշադրություն դարձնել տրանսպորտի աշխատանքներին: Ինչպես այս նամակն է վկայում, սայլը տեղից չի շարժվում ու երևանյան տրանսպորտում որևէ դրական տեղաշարժ երևանցիները չեն զգում: Աննա Դարբինյանը դիմել է նաև Ձեզ, ի՞նչ պատասխանենք երևանցուն, ե՞րբ է Երևանի տրանսպորտում բարեփոխում լինելու, երբվանի՞ց տրանսպորտում մարդիկ մեկ ոտքի վրա կանգնած, կռացած, մեկը մյուսի կռնակին հենված չեն երթևեկելու: Միանում եմ Աննա Դարբինյանի պահանջին ու ակնկալում հուսադրող պատասխան:   Անահիտ Բախշյան Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ