Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենաշնորհը ցանկանալի երևույթ է պետության համար. Գալուստ Սահակյան (տեսանյութ)

Քաղաքականություն
galust-sahakyan

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն, անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ցանկացած կառավարության՝ Հայաստանում կլինի, դե դրսում, առաջին կարևոր քայլը կոռուպցիայի դեմ պայքարն է. «Ընդ որում շատ լավ կլինի, որ ինչ-որ գործեր բացվեն, եթե այդպիսիք կան:  Մենաշնորհը ցանկանալի երևույթ է պետության համար. դա բոլոր պետություններում է այդպես, բայց մենաշնորհը պետք է իրական լինի: Այստեղ խնդիրը, ոչ թե մենաշնորհների դեմ պայքարն է, այլ, որ մենաշնորհները ճիշտ առաջանան»: Խոսելով վարչապետ Կարեն Կարապետյանից ու Կառավարության ծրագրից, ԱԺ նախագահը նշեց, որ վարչապետը և ընդդիմության և իշխանության և հասարակության աջակցության կարիքն ունի. «Նրա ամբողջ ներկայացրած ծրագիրը բխում էր նրանից, որ ինքը, որպես նախաձեռնող, գնում է, մնացածները պիտի կարողանան օժանդակել: Որևէ երևույթ պետության մեջ մեկ անձով, 10 անձով չի լուծվում: Հասարակությունն էլ պիտի մասնակցի: Առաջիկայում մենք որոշակի արդյունքների ականատես կլինենք»: Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, թե ներդրողներին պետք է աջակցել, ապա Գալուստ Սահակյանը նշեց, որ իրենք մշտապես հայտարարել են այդ մասին: Արդյո՞ք ԱԺ ընտրություններում մեծամասնություն կազմելուց հետո, ՀՀԿ-ն Կարեն Կարապետյանին նորից վարչապետ կնշանակի, նա պատասխանեց. «Երբ թիմը կհաղթանակի, կնստի, կորոշի, թե ով պիտի լինի»: