Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օձը մտել է Երևանի սեփական տներից մեկի լողավազանը

Կարևոր լուրեր Պաշտոնական
ozer2

Հոկտեմբերի 21-ին, ժամը 10.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան փողոցի թիվ 93/5 տան լողավազանում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: