A
A
ՌԴ ռազմաօդային կցորդը ժամանել է Հայաստան՝ ուղերձ փոխանցելու
Հոկտեմբերի 20-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևին, ով այցելել էր Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ղեկավարության անունից ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնի նշանակման առիթով շնորհավորական ուղերձ փոխանցելու նպատակով: Հանդիպման ընթացքում վերահաստատվել է հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության բարձր մակարդակը և պատրաստակամություն է արտահայտվել փոխգործակցության հետագա խորացման ու ակտիվացման ուղղությամբ: