Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրու զորամասում նշվել է հրթիռահրետանային զորքերի օրը (տեսանյութ)

Քաղաքականություն
lxh5-435x265

Զինված ուժերի տոնացույցում հոկտեմբերի 19-ը նշվում է որպես Հրթիռահրետանային զորքերի օր: ՀՀ զինված ուժերի կազմավորմանը զուգընթաց ձևավորվել են նաև հրթիռահրետանային ստորաբաժանումները, որոնք իրենց նշանակալից դերակատարությունն են ունեցել հայրենի սահմանների պաշտպանության և Արցախի անվտանգության ապահովման գործում: Գրեթե բոլոր մարտական գործողություններն ուղեկցվում էին հրթիռահրետանային սպառազինության մասնագիտացված կիրառմամբ, ինչը որոշիչ դեր խաղաց ռազմաճակատի տարբեր հատվածներում հակառակորդի նկատմամբ կրակային առավելություն ստեղծելու գործում: Օրվա խորհրդին համահունչ միջոցառում էր կազմակերպվել Գյումրիում տեղակայված զորամասերից մեկում: Միջոցառման հենքում նաև ՀՀ անկախության 25 ամյակն էր: «Ցայգ» ՀԸ