Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտովթար Անի կայարան գյուղի մոտ. վարորդը մահացել է

Կարևոր լուրեր Հասարակություն
avtovtar

ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Անի կայարան գյուղի մոտակայքում մահվան ելքով վթարի հանգամանքները։ Նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13-ի սահմաններում, Շիրակի մարզի Անի կայարան գյուղի մոտակայքում վթարի է ենթարկվել Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ, 22-ամյա Սմբատ Բաղդասարյանի վարած «Վազ 21010» մակնիշի ավտոմեքենան։ Վթարի հետևանքով վարորդը մահացել է։ Ահազանգի հիման վրա անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբը։ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ։   ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին