Կարեն Կարապետյանը կարո՞ղ է այնպես անել, որ Նոյեմիից չհրաժարվեն
Արդեն մի քանի տարի Գյումրիում հիմնվել է գործարան, որտեղ արտադրվում է օճառի տեսականի Նոյեմի ապրանքանշանով: Հայկական արտադրության այս օճառը իր որակական և գնային չափանիշներով մրցունակ է ոչ միայն ռուսական, թուրքական ու բուլղարական օճառներին, որոնք մեծ քանակներով ներկրվում են Հայաստան և սպառվում, այլ եվրոպական ֆիրմաների արտադրանքին: Նոյեմի օճառը, սակայն, շատ դժվար է գտնել Հայաստանի սուպերմարկետների ցանցերում, քանի որ Հանրապետական իշխանությունների ցուցումով, դրա վաճառքը, կարելի է ասել, արգելված է: Եվ միակ պատճառն այն է, որ այդ օճառի արտադրությունը կազմակերպում է Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիրը: Ու քանի որ ԳԱԼԱ-ն ընդդիմադիր կեցված ունի, այդ պատճառովՍերժ Սարգսյանն ու նրա ռեժիմը ամեն ինչ անում են, որ հայկական արտադրության օճառը չդրվի վաճառքի: Փոխարենը վաճառվում է թուրքական արտադրության օճառը: Մինչդեռ, եթե իշխանությունները և սուպերմարկետների տերերը արգելանք չդնեին Նոյեմիի վաճառքի վրա, ապա արդար և հավասար մրցակցության պայմաններում գործարանը կաշխատեր իր ողջ հզորությամբ և կապահովեր հարյուրավոր, կրկնում ենք, հարյուրավոր աշխատատեղեր մի քաղաքում, որտեղ աղքատությունը և գործազրկությունը, հետևաբար նաև՝ արտագաղթը, ամենաբարձրն է Հայաստանում: Նոր վարչապետ Կարեն Կարապետյանը կարո՞ղ է այնպես անել, որ սուպերմարկետները չհրաժարվեն վաճառել Նոյեմի հայկական օճառը: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում