Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հազվադեպ հանդիպող ալպիական ռոզալիա բզեզը` Գեղարքունիքի մարզում

Հասարակություն
bzez

ԷկոԼուր Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք համայնքում առաջին անգամ հայտնաբերվել է հազվադեպ հանդիպող ալպիական ռոզալիա (Rosalia alpine) բզեզը: Այս բզեզը ծայրաստիճան հազվադեպ է հանդիպում, վերջին անգամ Հյուսիսային Հայաստանում հավաքվել է 1970-ական թվականներին, Շիկահողում միակ առանձնյակը հանդիպել է 2005թ.: Գեղարքունիք համայնքում ալպիական ռոզալիային հայտնաբերել է «Աժդահակ» էկոակումբի ավագ անդամ, ուսուցչուհի Սուսաննա Հովհաննիսյանն իրենց բակում՝ հին փայտերի արանքում: Այս բզեզի ապրելավայրերը համարվում են հաճարենու և թեղու առկայությամբ հին, գերազանցապես լեռնային անտառները, որտեղ կան խիստ թուլացած, չորացող, ցրտահարված և փչացող բներով ծառեր: Հայաստանում այս միջատը հանդիպել է միայն Տավուշի Կիրանց գյուղում, Հաղարծին վանքի մոտ և Սյունիքի Շիկահողի արգելոցում: bzez1 Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում