Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանում տրվել է Շեֆֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի պաշտոնական մեկնարկը

Հասարակություն
kgn

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Շեֆֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետ Սիթի քոլեջն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որով տրվել է Շեֆֆիլդի համալսարանի և վերջինիս միջազգային ֆակուլտետ Սիթի քոլեջի կողմից Երևանում իրականացվելիք Շեֆֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի պաշտոնական մեկնարկը:

Համաձայն հուշագրի` Սիթի քոլեջը 2016 ուսումնական տարվանից սկսած՝ ամեն ուսումնական տարվա համար Հայաստանին կրթաթոշակ է տրամադրելու Երևանում իրականացվելիք մասնակի Executive MBA ծրագրի համար: Կրթաթոշակ ստացած անձը Շեֆֆիլդի համալսարանի լիիրավ ուսանող է, ով երկու տարվա ընթացքում մասնակցելու է Երևանում կազմակերպվող դասընթացներին, ինչպես նաև մեկական ուսումնական շաբաթվա դասընթացներ է անցնելու Մեծ Բրիտանիայի Շեֆֆիլդի համալսարանում և Հունաստանի Սալոնիկ քաղաքում գտնվող Միջազգային ֆակուլտետում:

Ծրագրի բոլոր թեկնածուները ստանալու են Մեծ Բրիտանիայի Շեֆֆիլդի համալսարանի Master of Business Administration (MBA) աստիճան: Executive MBA ծրագիրն ունի 6 ուղղություն` MBA ընդհանուր կառավարում, MBA մարքեթինգ, MBA Ֆինանսներ, MBA լոգիստիկա, MBA առողջապահության կառավարում, ΜΒΑ մարդկային ռեսուրսների կառավարում: Թեկնածուները միայն մեկ կրթաթոշակի համար կարող են դիմել: Բրիտանական Շեֆֆիլդի համալսարանն աշխարհի լավագույն 100 համալսարանների շարքում է: Միջազգային ֆակուլտետ Սիթի քոլեջը համալսարանի ակադեմիական ֆակուլտետն է, որը գտնվում է Հունաստանի Սալոնիկ քաղաքում: Ներկայում համալսարանի Executive MBA ծրագիրն իրականացվում է նաև Սալոնիկում, Բելգրադում, Բուխարեստում, Կիևում և Սոֆիայում:

ԿԳՆ