Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կոտայք» ֆուտբոլային ակումբը դադարեցրեց գործունեությունը

Սպորտ
sport-kotajk

Այսօր կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, նիստին քննարկվել են «Էրեբունի» եւ «Կոտայք» ակումբների գրությունները: Հոկտեմբերի 7-ին «Էրեբունի» ակումբը, հաշվի առնելով, որ թիմի ֆուտբոլիստները, լինելով հիմնականում 15-17 տարեկան, չեն հասցնում վերականգնվել երկար ուղեւորություններից հետո, դիմել էր ՀՖՖ-ին թիմը հանել Հայաստանի գավաթի խաղարկությունից: Ֆեդերացիան բավարարել է «Էրեբունի» ակումբի խնդրանքը: Հոկտեմբերի 11-ին «Կոտայք» ակումբը դիմել էր ՀՖՖ-ին թիմը Հայաստանի 1-ին խմբի  առաջնությունից եւ գավաթի խաղարկությունից հանելու խնդրանքով՝ նշելով, որ «Կոտայք» ՖԱ ՍՊԸ-ն ունի ֆինանսական խնդիրներ, քանի որ հովանավորները հրաժարվել են ֆինանսավորել թիմը, ուստի ակումբը ի վիճակի չէ շարունակել իր գործունեությունը: ՀՖՖ-ն բավարարել է նաեւ «Կոտայք» ակումբի խնդրանքը: