A
A
«Նաիրիտ»-ի աշխատակիցները երթով շարժվում են նախարարություն
13.14 Նաիրիտցիները հասել են նախարարություն. նրանց դիմավորեցին։ Այժմ նրանք սպասում են գերատեսչության ներկայացուցչին, որին պետք է հարցեր ուղղեն։ 13.01. «Նաիրիտ» գործարանից ազատված աշխատակիցներն այս պահին կառավարության շենքի մոտից երթով շարժվում են դեպի Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն։ Կառավարությունից ոչ ոք նրանց չմոտեցավ, և քաղաքացիները որոշեցին հարցեր ուղղել նախարարին։ Նրանց հավաստիացմամբ՝ անցյալ շաբաթ իրենց ասել են, որ այս շաբաթ պատասխան կունենան, թե կոնկրետ ինչ քայլեր է անում կառավարությունը՝ «Նաիրիտը» կրկին վերագործարկելու համար։ Հիշեցնենք, Կառավարությունը մերժել է «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագիծը, որով առաջարկվում էր արտոնություն տալ «Նաիրիտը» վերագործարկել ցանկացող կազմակերպությանը։