Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մի քանի օրից կանջատվի անալոգային հեռարձակումը Շիրակում (տեսանյութ)

Հասարակություն
tvayin

2016թ. օգոստոսի 16-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սոցիալապես անապահով ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխումը: Բաշխումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության սոցիալական աջակցության տարածքային բաժինների միջոցով: Ընդհանուր առմամբ, բաշխվել է շուրջ 107 հզ 550 DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարք: Իսկ Շիրակի մարզում անալոգային հեռուստատեսային հեռարձակման տեխնիկական միջոցների անջատումը նախատեսվում է իրականացնել հոկտեմբերի 22-ից 26-ն ընկած ժամանակահատվածում: Դիտեք «Ցայգ» ՀԸ տեսանյութը