Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բալահովիտի բնակիչը մահացել է հոսանքահարումից

Կարևոր լուրեր Պաշտոնական
hosanq

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հոկտեմբերի 10-ին, ժամը 15.30-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 2-րդ փողոցում՝ ծառի վրա, քաղաքացին հոսանքահարվել է. անհրաժեշտ է շտապօգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բալահովիտ գյուղի բնակիչ, 1967 թ. ծնված Գ. Խ.-ը ծառի վրա աշխատելիս հոսանքահարվել է: Փրկարարները Գ. Խ.-ին իջեցրել են ծառից (մոտ 7 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացման ճանապարհին մահացել է: