Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանը պատրաստվում է Էրեբունի- Երևան 2798-ին

Կարևոր լուրեր Հասարակություն
yerevan2

Այս տարի Երևանի տոնը նախորդներից կտարբերվի համեստ ձևաչափով և կնշվի ընդամենը մեկ օր՝ հոկտեմբերի 8- ին։ Տոնակատարությունների համար նախատեսված 130 մլն դրամից քաղաքապետարանը կծախսի ուղիղ կեսը՝ 65 մլն դրամ։ Ծախսերի կրճատումը պայմանավորված է ապրիլյան պատերազմի ընթացքում զոհվածների և վիրավորների երևանաբնակ ընտանիքներին տրամադրված ֆինանսական աջակցությամբ։ Քաղաքապետարանի դիմաց արդեն ավանդույթ դարձած շքերթն այս տարի չի անցկացվի, ծրագրում ներառված չէ նաև Հանրապետության Հրապարակի տոնական համերգը։ Տոնակատարությունների մեկնարկը կտրվի առավոտյան 10- ին՝ ջրցան մեքենաների շքերթով և կեզրափակվի ուշ երեկոյան տոնական հրավառությամբ։ Հյուսիսային պողոտայում տոնական իրարանցում է. yerevan1 yerevan