A
A
Մշեցու աթոռները
Ավելի քան 60 աթոռ-կոլաժ «Ժամանակxժամանակxժամանակ» խորագրով ցուցահանդեսում, որը այսօր` ժամը 16-ին, բացվում է Նկարիչների միությունում։Նկարիչ, քանդակագործ Գևորգ Մշեցի—Ջավրուշյանը ներկայանում է դեռևս չցուցադրված կոլաժների հավաքածուով։
Գևորգ Մշեցու գործերը ներկայացվել են շուրջ երկու տասնյակ անհատական , ինչպես նաեւ խմբակային ցուցահանդեսներում։ Արվեստագետի գործերը պահվում են ինչպես Հայաստանի և Ռուսաստանի տարբեր թանգարաններում, այնպես էլ մասնավոր հավաքածուներում ։
«Ժամանակxժամանակxժամանակ» խորագրով ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 9-ը։