Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինչո՞ւ զորահանդեսին ներկայացված տեխնիկան լռեց 4 օր շարունակ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
gurgen-nkar

Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի կարծիքով, Հայաստանի անկախության 25 –ամյակի առիթով կազմակերպված զորահանդեսը միտված էր նրան, որ հասարակության մոտ ապահովության եւ անվտանգության զգացում առաջացներ: Նրա կարծիքով՝ զորահանդեսը լավ է այն ժամանակ, երբ հաղթանակից հետո է անցկացվում: «Բայց մենք ունենք 4- օրյա դժբախտագույն մի դրվագ, ունենք 800 հեկտար եւ ունենք զորահանդես: Մենք պետք է  բաժանվենք այդ 800 հեկտարի եւ զորահանդեսի միջեւ, պետք է  փորձենք հասկանալ՝ թե ինչո՞ւ այդ տեխնիկան լռեց 4 օր շարունակ, ինչո՞ւ ոսոխին իր բնի մեջ չսատկացրեց»,-ասաց Գ. Եղիազարյանը։ Ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի՝ զորահանդեսի համար կար երկու սպառող՝ արտաքին եւ ներքին։ Արտաքին սպառողը մեր հարեւաններն են։ «ԱՄՆ-ի հետախուզական վարչության տվյալներով ամենամարտունակ բանակը տարածաշրջանում ունի Հայաստանը: Նախ՝ քանի որ ունի պրոֆեսիոնալ հրամանատարական անձնակազմ: Մենք հաղթող բանակ ենք։ Բացի այդ, մեր մտավոր ունակությունների գործակիցն ավելի բարձր է, հետեւաբար նաեւ մեր զինվորն ավելի խելացի է, քան ադրբեջանցի զինվորը: Միաժամանակ մենք զենքի առումով չենք զիջում հարեւանին»,-ասաց նա: Ըստ սոցիոլոգի՝ քանակական առումով մենք միշտ կզիջենք Ադրբեջանին, սակայն դաշտային մարտերի համար հարձակվողը պետք է քառապատիկ գերակայություն ունենա, իսկ լեռնային պայմաններում՝ 8 անգամ: Այսինքն` Արցախին հաղթելու համար Ադրբեջանը պետք է ունենա ոչ թե 80 կամ 100 հազարանոց բանակ, այլ 500 հազարանոց։ Մինչդեռ, ըստ Ա: Ադիբեկյանի, տվյալները թե այդ երկրում հիմա բնակվում են 9 մլն մարդ, իրականությանը չեն համապատասխանում, քանի որ այդ երկրում եւս մեծ արտագաղթ կա, ապա կարելի ասել, որ այնտեղ մոտ 6 մլն մարդ է բնակվում:  Հետեւաբար, 500 հազարանոց բանակ այդ երկրում չկա։