Դատապարտյալներն ընդգրկվել են բժշկական ծրագրում
Եվրոպայի Խորհրդի կողմից ֆինանսավորվող «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության և քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման բաժնի հետ համատեղ նախատեսվում է իրականացնել քրեակատարողական ծառայության բժիշկների կասկադային վերապատրաստում ՀՀ առողջապահության նախարարության կլինիկական բազաներում: ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի մասնագետների հետ տարվում են համապատասխան աշխատանքներ ՀՀ կառավարության 825-Ն որոշմամբ հաստատված պատժի հետագա կրմանը խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկի վերանայման նպատակով: Հավելենք, որ ի կատարումն ՀՀ առողջապահության և արդարադատության նախարարների համատեղ հրամանի` մի շարք դատապարտյալներ և կալանավորված անձինք արդեն իսկ ներգրավվել են «Հիվանդությունների վերահսկում և կանխարգելում» ծրագրում, որի շրջանակներում մասնավորապես կատարվում են արյան մեջ շաքարի պարունակության և այլ հետազոտություններ, ինչպես նաև արյան զարկերակային ճնշման չափում: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին